Թուրք գրող Օրհան Փամուկն ու «Անմեղության թանգարանը»․ հետաքրքիր տեղեկություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անմեղության թանգարանը գրող Օրհան Փամուկի կողմից հիմնադրված թանգարան է Ստամբուլում: Թանգարանը տեղավորված է 19-րդ դարում կառուցված շենքում: Թանգարանը համարվում է Օրհան Փամուկի 2008 թվականին հրապարակած համանուն վեպի ուղեկիցը, որտեղ պատմությունները ծավալվում են ստամբուլյան երկու ընտանիքների շուրջ: 2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին:
Եվ վեպը, և թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ: Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ զարմիկին, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները:
Ըստ թանգարանի կայքի՝ թանգարանի հավաքածուն կազմող ավելի քան 1000 ցուցանմուշները ներկայացնում են, թե ինչ են վեպի հերոսները «օգտագործել, հագել, լսել, տեսել, երազել. ամենը մանրակրկիտ ներկայացված է արկղերում և ցուցափեղկերում»:
2008 թվականին, երբ վեպը լույս տեսավ թուրքերեն, թանգարանի հավաքածուն հավաքված էր արվեստագետների, դիզայներների, ճարտարապետների բազմամասնագիտական թիմի հետ միասին: Թանգարանը հանրության համար բացվեց 2012 թվականի ապրիլին։