Ինդոնեզիայում անհետ կորած երիտասարդին մեկ օր անց հայտնաբերել են 7 մետրանոց պիթոնի մարմնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինդոնեզիայի գյուղերից մեկում բնակիչները հայտնաբերել են իրենց համագյուղացի, 25-ամյա Աքբար Սալուբիրոյին, ով նախօրեին բերքահավաքից հետո չէր վերադարձել տուն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են գյուղացիները պատռում 7 մետրանոց պիթոնի մարմինը, որտեղ էլ հայտնաբերվել է երկտասարդի դին:
Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեությունների՝ հսկա պիթոնը սկզբում խեղդել է տղամարդուն, այնուհետև՝ կուլ տվել:
Բնակիչները հայտնել են նաև ոստիկաններին, որ նախօրեին 25-ամյա Սալուբիրոյի տան մոտակայքում լսել են օգնության կանչեր, սակայն ոչ ոք չի արձագանքել: