211652_close_icon
views-count2464 դիտում article-date 15:29 28-03-2017

Եմենցի ապստամբները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի 2 քաղաքների ուղղությամբ

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը 4 հրթիռ են ոչնչացրել, որոնք արձակել են «Անսար Ալլահ» շարժման եմենցի ապստամբները, հաղորդում է SPA գործակալությունը՝ հղում անելով արաբական կոալիցիոն ուժերի հրամանատարությանը, որն այդ մասին հայտնել է Twitter-ի իր միկրբլոգում։ Հրթիռներն ուղղված են եղել դեպի երկրի հարավ-արևմտյան մասում գտնվող 2 քաղաքները։ Խոսքը գնում է Աբհա և Համիս Մուշիաթ քաղաքների մասին, որոնք գտնվում են Ասիրի վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ 2014 թվականից Եմենում զինված հակամարտություն է ընթանում։ Մի կողմում հուսնի ապստամբներն են, ովքեր հարում են երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, մյուսում՝ կառավարական զորքերը և աշխարհազորայինները, ովքեր աջակցում են գործող նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիին։ Կառավարական զորքերն աջակցություն են ստանում ցամաքից և օդից արաբական կոալիցիոն ուժերից, որոնք գլխավորում է Սաուդյան Արաբիան։

Նմանատիպ նյութեր