Եմենի հուսնի ապստամբները հարձակվել են Սաուդյան Արաբիայի ֆրեգատի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եմենի հուսնի ապստամբները հունվարի 30-ին հարձակում են իրականացրել Եմենի արևմտյան ափերում գտնվող սաուդական մի նավի վրա, հաղորդում է Reuters-ը։
Ըստ տեղեկությունների՝ մահապարտները 3 նավակներով մոտեցել են ֆրեգատին։ Նրանցից մեկը հարվածել է ֆրեգատի հետևի մասին, ինչցի հետո էլ պայթել է։ Պայթյունի հետևանքով զոհվել է անձնակազմի 2 անդամ, ևս 3-ը վիրավորվել են։
Հուսնի ապստամբները հայտարարություն են տարածել, որում մեղադրել են սաուդցի զինվորականներին նրանում, որ նշված ֆրեգատը մասնակցել է եմենցի ձկնորսների ու առափնյա քաղաքների դեմ ագրեսիվ գործողություններին։