Եմենի ապստամբները 30 հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիյաի ռազմաբազաների ուղղությամբ
Եմենում «Անսար Ալլահ» շարժման գրոհայինները, հայտնի՝ որպես հուսիներ, այսօր շուրջ 30 հրթիռ են արձակել երկրի հյուսիս-արևելյան մասում տեղակայված Սաուդյան Արաբիայի ռազմական բազաների ուղղությամբ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Բացի այդ, ապստամբները կրակահերթի տակ են պահել Ջիզան քաղաքի Բորջ ալ-Ռադիֆ բազաի ավտոմեքենաները:
Նշենք, որ մինչ այսօր պահպանվում է լարվածությունը երկրի իշխանությունների և ապստամբների միջև: