Մոսուլ քաղաքում թեժ մարտերը շարունակվում են, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 60 մարդ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում են մարտերն ու ավիահարվածները, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։
Քաղաքի արևմտյան մասում ավերակների տակից հանվել է մոտ 60 մարդու դի։
Տեղի բնակիչների մի մասը նշում է, որ շենքը քանդվել է ավիահարվածների արդյունքում, իսկ մի մասը նշում է, որ շենքն ականապատվել է Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից և պայթեցվել։