Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ը ավելի քան 120 մարդու է մահապատժի ենթարկել
Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» անդամները 120-ից ավելի մարդու են մահապատժի ենթարկել, իսկ 350-ից ավելի մարդ գերի է վերցվել: Այդ մասին տեղեկացրել է DPA-ն՝ հղում անելով Իրաքի նահանգապետերից մեկին:
Մահապատիժներն իրականացվել են գլխին հրազենային կրակոցներ արձակելու միջոցով: Նրանցից որոշները սպանվել են ԻՊ-ի ձեռքում մի քանի ամիս գերի պահվելուց հետո:
Տեղի իշխանությունները նշում են, որ գերիներից շատերը ոստիկանության սպաներ են, բանակի ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովների անդամներ և նախկին խորհրդարանական թեկնածուներ: