Եմենի դատարանը պետական դավաճանության մեղադրանքով երկրի նախագահին մահապատժի է դատապարտել
Եմենի մայրաքաղաք Սանայում դատարանը «պետական դավաճանության» համար երկրի նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիին դատապարտել է մահապատժի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է նաև, որ վճիռը կայացվել է ընդդիմադիր հութիների կողմից վերհսկվող դատարանի կողմից:
Հադին մահապատժի է դատապարտվել պետական դավաճանության, ինչպես նաև ագրեսոր պետությանը՝ Սաուդյան Արաբիային ու դրա դաշնակիցներին աջակցելու մեղադրանքով:
Նրանից բացի՝ Սանայի դատարանը մահապատժի է դատապարտել 6 բարձրաստիճան պաշտոնյայի նրա կառավարությունում, այդ թվում՝ ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմեդ Ավադ Բին Մուբարաքին և երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ռիյադ Յասինին: