Եգիպտոսի դատարանը անկարգություններ հրահրած 11 ֆուտբոլասերի դատապարտել է մահապատժի. տեսանյութ
Եգիպտոսի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել 11 հոգու նկատմամբ, որոնք մասնակցել են երկրի ազգային առաջնության «Ալ-Մասրի»-«Ալ-Ահլի» հանդիպումից հետո սկսված զանգվածային անկարգություններին, որը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարին:
Անկարգությունների ընթացքում զոհվել է 74 երկրպագու, 250-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Քրեական գործ էր հարուցվել 73 անձի, այդ թվում՝ «Ալ-Մասրիի» ֆան-ակումբի անդամների նկատմամբ: Բացի դրանից, գործ էր հարուցվել մի քանի ոստիկանի և ակումբի ղեկավարների դեմ:
2013 թվականի մարտին Եգիպտոսի առաջին ատյանի դատարանը 21 մեղադրյալի նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել: Եզրափակիչ նիստում, որը կայացել է հունիսին, 20 մարդ արդարացվել է, իսկ անկարգությունների ևս 39 մասնակից դատապարտվել են 5-ից 15 տարվա ազատազրկման: 11 հոգու նկատմամբ մահապատժի վճիռը մնացել է ուժի մեջ: