Լաս Վեգասում անհայտ անձը ավտոբուսի մեջ կրակ է բացել. կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ Լաս Վեգասի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտ անհայտ զինված անձը ավտոբուսում կրակ է բացել, այնուհետև հանձնվել ոստիկանությանը: Այս մասին հայտնում է Las Vegas Sun-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, մյուսը վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել հայտնի Cosmopolitan հյուրանոցի մոտակայքում: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է կենտրոնական զբոսայգու տարածքը:
Ըստ վերջին տվյալների՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է: