Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել երեխաներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ
Մոսկվայի հարավում անհայտ անձը կրակ է բացել մի ավտոբուսի ուղղությամբ, որում երեխաներ են եղել:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը հետապնդել եւ ձերբակալել է կասկածյալին:
Հայտնի է, որ տղամարդը Daewoo Nexia ավտոմեքենայի վարորդ է, որը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննվել: Նախնական տեղեկություններով՝ վարորդն ավտոբուսի ուղղությամբ կրակ է բացել վերջինիս վարորդի հետ առաջացած կոնֆլիկտի պատճառով: