Գևորգ Ղազարյան Ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ խաղ պարգևել երկրպագուներին
ՀՖՖ պաշտոնական կայքն ավարտում է հարցազրույցների շարքը Հայաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստերի հետ, որոնք ամենամեծ առնչությունն ունեն Ղազախստանի հետ: Վերջին զրուցակիցը Գևորգ Ղազարյանն է:
[b]-Գևորգ, ինչպե՞ս կգնահատես ղազախական ֆուտբոլի մակարդակը քո՝ այնտեղ խաղալու տարիներին և հիմա:
[/b]
Ղազախական ֆուտբոլի մակարդակը վերջին տարիներին անընդհատ աճում է: Դեռևս այն ժամանակ, երբ ես այնտեղ էի խաղում, թիմերն արդեն բավականին ուժեղացել էին: «Շախտյորի» հետ մենք դուրս եկանք Եվրոպա լիգայի խմբային փուլ: Դրանից հետո առաջնությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի ապացույցը «Աստանայի»՝ նախորդ մրցաշրջանի ելույթներն են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
[b]- Թիմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին: Ի՞նչ ես հիշում այդ հանդիպումից:
[/b]
- Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, և այդ խաղը սկզբից մինչև վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար:
[b]-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:
[/b]
- Չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, բայց մեր նպատակն այս խաղում միայն հաղթելն է: Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին:


