Ռունիի գեղեցիկ գոլը հաղթանակ է պարգևել Անգլիայի հավաքականին. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Էստոնիայի ընտրանուն: Թալինում կայցած խաղի ելքը վճռել է անգլիացիների ավագ Ուեյն ռունին, ով խաղավարտից 16 րոպե առաջ տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
Հարկ է նշել, որ էստոնացիները 48-րդ րոպեից սկսած մնացել են 10 հոգով, երբ մրցավարը երկրորդ դեղին քարտը է ցույց տվել պաշտպան Ռադներ Կլավանին: