211652_close_icon
views-count967 դիտում article-date 18:15 04-10-2014

Հայաստանի առաջնություն. «Շիրակ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Արարատ»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակում առաջնության փոխչեմպիոն «Շիրակ»-ը արդյունավետ խաղում 3:2 հաշվով պարտության մատնեց «Արարատ»-ին: Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո գյումրեցիները հաղթում էին 3:0 հաշվով, սակայն երևանյան ակումբը առաջին խաղակեսի սկզբնամասում իր մեջ ուժ գտավ կրճատել հաշվի տարբերությունը: Խաղի մնացած ժամանակահատվածը անցավ լարված պայքարում, բայց այդպես էլ դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Այս հաղթանակից հետո «Շիրակ»-ը 13 միավորով ամրապդնվեց 4-րդ տեղում, իսկ «Արարատ»-ը 6 միավորով գտնվում է նախավերջին տեղում: [b]«Շիրակ»-«Արարատ» 3:2 (3:0)[/b] Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլերը՝ Դավիթ Մարիկյան, 25, Անդրանիկ Բարիկյան, 34, 11մ, Դրիսա Դիարասուբա, 44 («Շիրակ»), Ռոբին դի Լաուրո, 57, Ցեդոմիր Տոմչիչ, 59 («Արարատ»)

Նմանատիպ նյութեր