Կամչատկայում ժայթքել է 200 տարի «լռած» Կամբալնի հրաբուխը
Կամչատկա թերակղզու հարավում ժայթքել է Կամբալնի հրաբուխը, որը շուրջ 200 տարի ակտիվ չէր, հաղորդում է Interfax-ը։
Հրաբուխը սկսել է ժայթքել այսօր առավոտյան՝ օդ արտանետելով ծովի մակարդակից 5-6 կմ բարձրության մոխիր։ Այն համարվում է ավիացիայի համար ամենավտանգավոր՝ «նարնջագույն» մակարդակի տարածքը։
Փորձագետ Օլգա Գիրինայի խոսքով՝ հրաբխի ժայթքումը եղել է անսպասելի։ Վերջին անգամ այն ժայթքել էր 250 տարի առաջ։ Այն գտնվում է Կամչատկայի ամենահարավում՝ 2161 բարձրությա վրա։