Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և մի քանի տարի չի վերադառնա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից:
Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանը այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում:
«Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]