«Չենք թույլ տա, որ 1999-2012 թթ․ի կրիմինալը վերադառնա Գյումրի»․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի կառավարման տարիների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 99 հոգանոց ցուցակում «Մեր Սարիկի» հետ միասին ընդգրկվել են քաղաքական թիմի անդամներ, այդ թվում նաև ինքը, ինչպես նաև Գյումրիում հարգանք վայելող ու ճանաչում ունեցող մարդիկ։ Լրագրողներից մեկի հարցին, թե հեղինակություն վայելող մարդիկ կուզենա՞ն մտնել ՔՊ-ի ցուցակ, Նազելի Բաղդասարյանը որպես վառ օրինակ մատնանշեց իրեն ու իր գործընկերներին։ Նա նաև տեղեկացրեց, որ ինքը ցուցակի նախավերջին համարում է՝ 98-րդ տեղում է, մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ 99-րդ։
Լրագրողները, նրան հիշեցնելով իր օրեր առաջ կատարած գրառումը, որով ակնարկում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիներին իշխող կրիմինալի մասին, հետաքրքրվեցին՝ եթե իրոք այդքան հանցագործություն է կատարել, ինչո՞ւ է ազատության մեջ։
«Իմ գրառման մեջ նշել էի, թե գյումրեցիները հիշում են՝ ով որ թվին ինչքան, ինչ է թալանել, յուրացրել և այդ ամենի մասով կան ապացույցներ, կան բազմաթիվ քրեական գործեր։ Այդ մասին խոսել եմ, երբ Ազգային ժողովի պատգամավոր էի, Ազգային ժողով ամբիոնից եմ խոսել ոչ միայն Վարդան Ղուկասյանի մասով, այլ բոլոր պաշտոնյաների, որոնք Գյումրի քաղաքից ինչ-որ ապօրինություններ են իրականացրել։ Եվ հիմա բոլորի առումով, այն ինչ հայտարարել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ բոլոր գործերով այժմ քրեական վարույթներ կան, մասնավորապես Սև Բերդի գործն է, մասնավորապես Գյումրու կենտրոնական զբոսայգու գործն է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: