211652_close_icon
views-count2233 դիտում article-date 12:09 24-03-2017

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ կառավարության առընթեր քաղաացիական ավիացիայի գլխավոր վարչությունից; Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:

Նմանատիպ նյութեր