ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան կարող են մուտք գործել ներքին անձնագրերով
Ռուսաստան Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան մուտք կգործեն ներքին անձնագրերով:
Այս մասին [url=https://twitter.com/tbalayan]Twitter-ի միկրոբլոգում[/url] գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Վաղվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով»,- հայտնել է նա:
Հիշեցնենք,որ ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ին հաստատել էր ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը: