Ռուսական Rsobalt լրատվական գործակալության հաղորդմամբ` Էբոլա վիրուսի տենդի հետևանքով Արևմտյան Աֆրիկայի երկրներում մահացել է առնվազն 3091 մարդ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Վերջինիս հաղորդմամբ` ընդհանուր առմամբ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու առնվազն 6574 դեպք: Աշխարհում դեռ վերջնականապես չեն մշակել վիրուսի դեմ պատվաստանյութ:
Վիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը կսկսեն կիրառել 2015 թվականի սկզբից: Հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 130 միլիոն դոլար է հատկացրել Գվինեային, Լիբերիային ու Սիեռա Լեոնեին` Էբոլա տենդի համաճարակի դեմ պայքարելու համար: