1 օրում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել ՌԴ 23 քաղաքացի
Փետրվարի 23-ին առաջին անգամ ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ինչի կապակցությամբ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն ժամանեցին ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։
Որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»։