Իրանը զբոսաշրջության առումով շրջանցել է ԱՄՆ-ին և շրջանցելու է Ռուսաստանին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ-Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։
Հայաստանում այդ օրերին իրանցիներին կարելի է հանդիպել ամենուր, թանգարաններից սկսած մինչև գիշերային ակումբներ։ Իհարկե, Եվրոպան այդ առումով, թերևս, ավելի նախընտրելի կլիներ, սակայն Հայաստանը մոտ է, և իրանցիների մի զգալի մասը գալիս է իր սեփական մեքենայով։
Այս տարի Հայաստանը զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք է սպասում Իրանից։ Թեպետ նախորդ տարի նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել տարվա կտրվածքով։
Այսպես, 2016 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքում իրանցիների կշիռը կազմել է 17%, և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին (21.7%)։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը 10% էր։ Այսինքն, Իրանն այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ շրջանցելու Ռուսաստանին։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]