211652_close_icon
views-count1015 դիտում article-date 09:55 20-04-2023

Հայաստանն ու Ղազախստանը օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ռազմական տեխնոլոգիաներ ներմուծելու հարցում. The New York Times

Ամերիկյան The New York Times պարբերականը ապրիլի 18-ին իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմականտեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում առանձնացրել է Հայաստանը՝ որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող երկիր: Թերթի պնդմամբ՝ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարքռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»։ Գրում է «Ամերիկայի ձայնը»։

The New York Times-ը վկայակոչում է ամերիկյան հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մարտի 24-իխորհրդակցության ժամանակ օգտագործված սլայդային նյութերը, որոնք հայտնվել են թերթի տրամադրության տակ։

Թերթը գրում է, որ «ինչպես ցույց են տալիս մարտի հանդիպման փաստաթղթերը, ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաներն ավելի ու ավելի ենանհանգստանում, որ Ռուսաստանը ձեռք է բերում ամերիկյան և եվրոպական ապրանքներ՝ դրանք ներմուծելով Հայաստանի, Ղազախստանի ևԿենտրոնական Ասիայի այլ երկրների միջով:

ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով նշված մեկ փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515 տոկոսով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ Եվրամիությունից՝ 212 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Այնուհետև Հայաստանն այդ նույնապրանքների 97 տոկոսը արտահանել է Ռուսաստան, ասվում է փաստաթղթում»:

The New York Times-ի պնդմամբ՝ ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության՝ հատկապեսհրթիռների արտադրության ոլորտում։

Ըստ թերթի՝ էլեկտրոնային չիպերի հասանելիության արգելափակումը Ռուսաստանի առջև լուրջ մարտահրավեր էր, և Միացյալ Նահանգներն ու Եվրոպանդեռևս վերջնական հաղթանակ չեն տոնել այս հացում: Թեև զենք արտադրելու Ռուսաստանի կարողությունը նվազել է ավելի քան մեկ տարի առաջսահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով, այն դեռևս ձեռք է բերում բազմաթիվ էլեկտրոնային բաղադրիչներ շրջանցային ուղիներով:

«Արդյունքը աղետալի է. այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը շարունակում են զենքի մատակարարումը ուկրաինացիներին, որպեսզի նրանք շարունակեն պայքարել Ռուսաստանի դեմ, նրանց (արևմտյան) սեփական տեխնոլոգիան օգտագործվում է Ռուսաստանի կողմից՝հակահարված տալու համար:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ 38 այլ կառավարությունների հետ համագործակցությամբ իրենց սահմանած լայնածավալ պատժամիջոցներըլրջորեն վնասել են Ռուսաստանի ռազմական կարողությունները և բարձրացրել են Ռուսաստանի համար անհրաժեշտ մասերը ձեռք բերելու ծախսերը...

ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից չիպերի ուղղակի վաճառքը Ռուսաստանին հասցվել է զրոյի: Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստաննարդեն սպառել է իր ամենաճշգրիտ սպառազինությունների համար մատակարարված բաղադրիչների մեծ մասը և ստիպված է փոխարինել ավելի ցածրորակի կամ կեղծ մասերով, որոնք ավելի քիչ ճշգրիտ են դարձնում իր զինատեսակները»:

Թերթը մեջբերում է նաև Conflict Armament Research անկախ խմբի հրապարակած զեկույցը, որն ուսումնասիրել է ռազմի դաշտից հայտնաբերված ռուսականսպառազինությունը ու բացահայտել Ռուսաստանի կողմից արևմտյան արտադրության չիպերի օգտագործման դեպքեր:

Նմանատիպ նյութեր