3316 դիտում
12:59 02-04-2022
Չինաստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, բայց կշարունակի առևտուրը նրա հետ
Չինաստանը մտադիր չէ որեւէ հատուկ քայլ ձեռնարկել Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, Պեկինը կշարունակի նորմալ առեւտրային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության եւ մյուս երկրների հետ, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Վան Լուտունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք որեւէ հատուկ բան չենք անի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է նա նախօրեին կայացած Չինաստան-ԵՄ գագաթնաժողովին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
Վան Լուտունն ասել է, որ «դա չպետք է անդրադառնա այլ երկրների հետ Չինաստանի նորմալ տնտեսական համագործակցության վրա»՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է առեւտուրը Ռուսաստանի հետ, ուստի պատժամիջոցները «չպետք է ազդեն Մոսկվայի հետ Չինաստանի նորմալ առեըտրային հարաբերությունների վրա»։
Դիվանագետը հիշեցրել է, որ «Չինաստանը հակամարտության կողմ չէ», այն իր ներդրումն է ունենում համաշխարհային առեւտրի զարգացման գործում եւ հետեւողականորեն դեմ է պատժամիջոցների կիրառմանը։
Վան Լուտունը նշել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել բանակցությունների եւ խորհրդակցությունների միջոցով բոլոր հակամարտությունների կարգավորման օգտին, իսկ Պեկինը ողջունում է ռուս-ուկրաինական բանակցությունները։ Միաժամանակ նա ասել է, որ չի կարելի գերագնահատել Ռուսաստանի վրա ազդելու Չինաստանի կարողությունը. պետք չէ մտածել, որ եթե Պեկինը Մոսկվային խնդրի դադարեցնել ռազմական գործողությունները, ապա ՌԴ կլսի իրեն։

Նմանատիպ նյութեր
1273 դիտում
13:17 04-02-2023
Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին․ WSJ
Այս բաժնից
1150 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1039 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1069 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա