211652_close_icon
views-count786 դիտում article-date 17:44 22-03-2017

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 22-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին ընկած 1934 թ. ծնված Ջ. Մ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր