1561 դիտում
19:51 22-03-2017
Հիմա պաստառներին երիտասարդ, ժպտացող դեմքեր են, առաջ դաժան հայացքներով էին. քննարկում
Ընդհանուր քաղաքական դաշտը ապաքաղաքականացված է: Գրեթե բոլոր ուժերը ոչինչ չեն առաջարկում, «կենացի» մակարդակով ասում են՝ լավ կլինի: Այսպիսի գահատական հնչեցրեց
մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի խնդիրներին նվիրված հասարակական քննարկման ժամանակ:
Սամվել Մարտիրոսյանն նկատեց, որ կուսակցություններն այս ընտրություններին շատ են ներգրավում երիտասարդներին և օգտագործում սոցիալական ցանցերը: Նա աննախադեպ որակեց քաղաքական ուժերի կողմից այս ընտրություններին էսթետիկական տարրի օգտագործումը:
«Հիմա պաստառներին երիտասարդ, ժպտացող դեմքեր են, առաջ դաժան հայացքներով էին։ Այս անգամ աշխատում են թիմեր, փորձում են գեղեցիկ ներկայացնել»,- ասաց նա:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց, որ ռեյտինգային համակարգը ներկուսակցական բռնությունների առիթ է տվել, իսկ անցած ընտրություններում կուսակցությունների ներսում նման միջադեպեր չէին լինում: Քաղաքագետն ուշագրավ համարեց քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ դեբատների բացակայությունը:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը վարչապետի իրենց թեկնածուին չի ներկայացնում, քանի որ գտնում է, թե շանսեր չունի մեծամասնություն կազմելու:
«Երկու քաղաքական ուժ կա՝ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, որոնք ռեալ հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու։ Հետևաբար մնացած քաղաքական ուժերը իմաստ էլ չեն տեսնում վարչապետի իրենց թեկնածուին ներկայացնել»,- ասաց Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
Այս բաժնից
5620 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ