211652_close_icon
views-count1503 դիտում article-date 23:59 13-08-2021

«Բարսան» մրցաշրջանի առաջին խաղին ստացել է տոմսերի ընդամենը 16 հազար հայտ

2021/22 մրցաշրջանի Լա Լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 15-ին ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»:
 
Կատալոնական ակումբը կորոնավիրուսի համավարակի պատճառով 17 ամիս տնային խաղերն անցկացրել էր առանց հանդիսականների, և այժմ առաջիկա հանդիպմանը «Կամպ Նոու» ստադիոնում թույլատրել են 29 803 մարդու ներկայությունը:
 
Ակնկալվում էր, ակումբի 83500 անդամների շրջանում տոմսերը կխաղարկվեն, սակայն դրա կարիքը չի եղել, քանի որ ներկա պահին տոմսերի համար հայտ են ուղարկել ընդամենը 15 820 մարդ, այսինքն՝ թույլատրելիի կեսը:
 
Տոմսերի հանդեպ նման ցածր պահանջարկի պատճառներից մեկը, մեծ հավանականությամբ, Լիոնել Մեսիի տեղափոխությունն էր ՊՍԺ:

Նմանատիպ նյութեր