211652_close_icon
views-count1318 դիտում article-date 09:48 22-03-2017

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր