Երաժշտություն և ծրագրավորում ֆրանսիական Grame-ի հետ. միջոցառումներ Թումոյում
«Ուրախ ենք բոլորիդ հրավիրել Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, ֆրանսիական նորարարական Grame ընկերության հետ համագործակցությամբ Թումոյում իրականացվող միջոցառումների շարքին։
- Մարտի 24-ին՝ 17:30-ին, Լիոնում Faust երաժշտական ծրագրավորման լեզվի մեկշաբաթյա դասընթաց անցած Թումոյի ուսանողների և աշխատակիցների խումբը, ինչպես նաև ծրագրի հեղինակ Grame-ից հրավիրված մասնագետը, կպատմեն ծրագրի տեխնիկական և արտիստիկ եզրերի մասին։
- Նույն օրը՝ 18:30-ին, ֆրանսիացի հայտնի երաժիշտ Ժան Ժոֆրոն և թումոցիներից բաղկացած մոբայլ նվագախումբը ելույթ կունենան և կներկայացնեն Grame-ի Faust ծրագիրը։ Faust-ը երաժշտությունը և ծրագրավորումը միավորող հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել և կատարել երաժշտություն՝ կոդեր գրելու միջոցով։ Դրա SmartFaust հավելվածի միջոցով թումոցիները ելույթ կունենան, որպես երաժշտական գործիք օգտագործելով իրենց սմարթֆոնները, իսկ Ժոֆրոն ինքը կնվագի մարիմբա գործիքը (https://www.facebook.com/events/691627001019275/)։
- Մարտի 25-ին՝ 17:00-ին Ժոֆրոն, ով հայտնի է մարիմբայի և հարվածային գործիքների իր կատարումներով, դասախոսություն կվարի երաժշտության մեջ կատարողի մեկնաբանման կարևորության մասին։ Նա կբացատրի, թե ինչպիսի փոփոխությունների կարող է երաժշտական գործը ենթարկվել կատարողի շնորհիվ, և կցուցադրի այդ ամենը՝ նվագելով Յոհան Սեբաստիան Բախի մի շարք ստեղծագործություններ մարիմբա գործիքով (https://www.facebook.com/events/1291284950978823/)։
Սիրով սպասում ենք բոլորիդ այս հետաքրքիր միջոցառումներին։ Հարցերի դեպքում, ինչպես նաև Ժոֆրոյի հետ հարցազրույց անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077332821 հեռախոսահամարով»։
[b]Թումո[/b]