3556 դիտում
18:51 30-01-2023
«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ, երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ». նշվեց Տիգրան Մանսուրյանի 84-րդ տարեդարձը. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Հունվարի 27-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակը։ Մաեստրոյի ծննդյան տարեդարձին «Կողբ» հիմնադրամի կողմից Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում կազմակերպվել էր մանսուրյանական երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» (համաշխարհային պեմիերա) և Մեսրոպ Մաշտոցի խոսքերի հիման վրա գրված «Օրհներգ – Նավապետ Բարի» (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունները։ Դրանք ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից։ Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Մաեստրո Մանսուրյանը խոստովանում է, որ երաժշտություն գրելն իր համար գործ կամ ինքնարտահայտման միջոց չէ։ «Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ»,- ասում է Տիգրան Մանսուրյանը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայ քում
Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Մաեստրո Մանսուրյանը խոստովանում է, որ երաժշտություն գրելն իր համար գործ կամ ինքնարտահայտման միջոց չէ։ «Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ»,- ասում է Տիգրան Մանսուրյանը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայ քում
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
12:18 08-06-2016
Տիգրան Մանսուրյանը՝ երիտասարդներին. «Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am