211652_close_icon

Ստեփանակերտի Թումոյում արդեն սկսվել են գրանցումները

views-count1861 դիտում article-date 21:55 16-09-2015
Ստեփանակերտի Թումո կենտրոնում արդեն սկսվել են գրանցումները: Սեպտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին կայանալիք գրանցումների հետ մեկտեղ կենտրոնում կանցկացվեն նաև կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ապագա ուսանողները, նրանց ծնողներն ու, ընդհանրապես, Թումոյով հետաքրքրվածները կարող են իմանալ կենտրոնի աշխատանքի, ընդունելության ու դասերի հետ կապված բոլոր մանրամասները: Կողմնորոշիչ հանդիպումների ժամերն են՝ 11:00, 13:00 և 17:00: Դասերը կենտրոնում կսկսվեն հոկտեմբերի 5-ից:

Նմանատիպ նյութեր