Թումոյում կմեկնարկի Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ծրագրի հարթակը
Մայիսի 26-ին Թումոյում կմեկնարկի Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ծրագրի՝ Նոր սերնդի կրթության առաջին քայլը։
Միջոցառումը կբացեն Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, կանցկացվեն բաց քննարկումներ թե ոլորտի մասնագետների, թե հանրության մասնակցությամբ։ Միջոցառումը կընթանա 12։00-ից 16։00։
[b]Թումո[/b]