211652_close_icon
views-count12669 դիտում article-date 10:06 18-03-2017

Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսվել է 6-7 շրջանի վերադարձի մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։ Նա մանրամասնեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր և հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։ Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր