6853 դիտում
18:27 28-11-2018
Սեյրան Սարոյանի հետ հանդիպում եղել է, Մանվել Գրիգորյանի մասին էլ է խոսվել. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հանդիպում եղել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների, Սեյրան Սարոյանը միջնորդել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվի, Փաշինյանն ասաց. «Հանդիպումը եղել է քաղաքավարական բնույթի: Նաեւ Մանվել Գրիգորյանի մասին էլ է խոսվել: Ես ասել եմ, որ իրավապահ մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները եւ փորձաքննությունները նշանակել են, որքան ես տեղյակ եմ: Հնարավոր է՝ ինչ-որ բանից տեղյակ չեմ: Ես այդտեղ իմ միջամտության անհրաժեշտությունը չեմ տեսնում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
10:23 05-02-2025
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
2200 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»