Պոգբան 3 շաբաթ բաց կթողնի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոստովին» հաղթելուց հետո հայտնել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի լրջության մասին:
«Պոգբան վնասել է ազդրի մկանը և երեք շաբաթ չի խաղա: «Միդլսբրոյի» հետ և Ֆրանսիայի հավաքականի խաղերին միանշանակ չի մասնակցի», ասել է Մոուրինյոն:
Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Միդլսբրո»-«ՄՅՈւ» հանդիպումը կկայանա մարտի 19-ին, իսկ երեք օր անց Ֆրանսիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հետ:


