211652_close_icon
views-count9639 դիտում article-date 21:42 04-12-2017

Պոգբան որակազրկվեց 3 խաղով և բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է 3 խաղով՝ ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Արսենալի» հետ խաղում (3:1) կարմիր քարտ ստանալու համար: Ակումբը որոշել է այդ պատիժը չբողոքարկել: Ֆրանսիացի ֆուտբոլիստը խուսափեց լրացուցիչ պատժից՝ մրցավար Անդրե Մարիների հասցեին ծափահարելու համար, քանի որ վերջինս այդ դրվագը չէր գրանցել իր հաշվետվությունում: Դա նշանակում է, որ 24-ամյա Պոգբան բաց կթողնի դեկտեմբերի 10-ին կայանալիք դերբին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, ինչպես նաև «Բորնմուտի» և «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղերը:

Նմանատիպ նյութեր