Օգնության են հասել փրկարարները
Մարտի 16-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, սանհանգույցի մոտ հայտնաբերել՝ 1933 թ. ծնված Մ. Մ.-ին՝ ընկած վիճակում, ում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 16-ին, ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1931 թ. ծնված Ք. Թ.ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: