Մայր և դուստր քարոզչություն են իրականացնում դպրոցներում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նախընտրական քարոզչության նպատակով գործի է դրել իշխանական ողջ ռեսուրսը։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս շրջանում ակտիվ հանդիպումներ է ունենում մի շարք դպրոցներում և առիթն օգտագործելով՝ ՀՀԿ-ի համար քարոզչություն իրականացնում։
Ըստ մեր տեղեկությունների՝ նրա աղջիկը՝ Երևանի թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը ևս լծվել է ՀՀԿ-ի քարոզչության գործին։ Առայժմ մայր և դուստր քարոզչությունն իրականացնում են «զգուշավորությամբ»՝ իրենց համախոհներին ՀՀԿ-ին ընտրելու մասին հիշեցնելով։
«ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մուրադյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]