Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնե՞լ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաև ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները։
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա էլ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել։ Մեզ հետ զրույցում, ինչպես և սպասում էինք, Սանամյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով։ Ոչ մի բան դրսում չունեմ»։
Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն է կուտակել՝ տներ, բնակարաններ, հողամասեր։ Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար և 70 մլն դրամ դրամական միջոց։ Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում է միայն կռահել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]