7127 դիտում
16:21 15-03-2017
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ՝ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն. Դավիթ Բաբայան
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին [url=http://artsakhpress.am/arm/news/63581/davit-babayan-adrbejanci-pakhstakannery-karox-en-veradarnal-yndunelov-lxh-i-qaxaqaciutyun.html]artsakhpress.am[/url]-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ սա համանման առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջեւ: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին. «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»։
Նա նաեւ հիշեցրել է, որ Բաքվի եւ ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:
Նմանատիպ նյութեր
48427 դիտում
16:02 11-04-2016
Ադրբեջանցի սպանվածների թիվը 2.5 հազար է. Դավիթ Բաբայան
3126 դիտում
17:41 29-09-2015
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր