3087 դիտում
17:41 29-09-2015
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայցրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ:
Անդամակցության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին: Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության և Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման հայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
7088 դիտում
16:21 15-03-2017
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ՝ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն