2246 դիտում
10:22 15-03-2017
Ինչ կխոստանայի կամ չէի խոստանա, եթե ԱԺ պատգամավորության թեկնածու լինեի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես երբեք չեմ դառնա ԱԺ պատգամավոր, որովհետև նման ցանկություն երբևէ չեմ ունեցել և չեմ ունենալու։ Բայց եկեք «մտափորձ» անենք և ենթադրենք, որ կցանկանայի առաջադրել իմ թեկնածությունը։ Մտածում եմ՝ ինչ կխոստանայի այդ դեպքում։
Սկսեմ այն բաներից, որոնք չեմ խոստանա՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, «Նաիրիտի», «Քիմպրոմի» և այլ նմանատիպ գործարանների վերագործարկում, անվճար բժշկության և բարձրագույն կրթության, արագաչափերի վերացում, աշխատատեղերի բացում, գազի-լույսի գնի էժանացում, բանկերի վարկերը դարձնել 3 տոկոս ես չէի խոստանա։ Այդ խոստումների մի մասը կամ ուտոպիա է, կամ պոպուլիզմ, մյուսը՝ տնտեսական ցուցանիշների հետ կապված, իհարկե, սկզբունքորեն հնարավոր է իրականացնել։ Բայց տնտեսական վիճակը հետևանք է, ոչ թե պատճառ։ Իսկ պատճառը մենք ենք, մենք բոլորս, և շատ-շատ բան է կախված նրանցից, ովքեր ապրիլի 2-ից հետո պատգամավոր են դառնալու։
Եվ, հետևաբար, իմ նախընտրական խոստումները, եթե դրանք լինեին, կառնչվեին միայն իմ անձի հետ։ Ես նախ՝ փաստաթղթեր կներկայացնեի, թե ինչպես եմ ապառիկով գնել իմ տունն ու մեքենան, և կխոստանայի, որ դրանք 5 տարում չեն փոխվի, տունը ոչ մի սանտիմետր չի մեծանա, իմ իրերն ավելի ճոխ, ավելի «բրենդային» չեն դառնա։
Ես կխոստանայի, որ ոչ գաղտնի, ոչ էլ բացահայտ ոչ մի լրատվամիջոց չեմ պահի («Առավոտից» էլ, բնականաբար, կհրաժարվեի) և թույլ չեմ տա, որ որևէ թերթ, կայք կամ հեռուստատեսություն դառնա իմ քարոզչամիջոցը։
Ես կխոստանայի պատգամավորությանը զուգահեռ չզբաղվել որևէ գործով՝ բացի դասախոսական և գիտական աշխատանքից։ Կխոստանայի առանց հարգելի պատճառի չբացակայել Ազգային ժողովի որևէ նիստից...
...Այդ ամենը ես իրականում չեմ խոստանում, որովհետև չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ։ Իսկ չեմ պատրաստվում, քանի որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ Իմ գործն ինձ շատ է դուր գալիս»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4114 դիտում
10:27 28-01-2019
Եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան
3214 դիտում
09:31 20-07-2016
Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. «Առավոտ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am