211652_close_icon
views-count7447 դիտում article-date 15:00 19-09-2018

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

Չորս ամիսները ցույց տվեցին, որ փաստացիորեն բոլոր ուղղություններով դեռևս խնդիրների կուտակում է տեղի ունենում, և դա իմ՝ քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը [url=https://www.kommersant.ru/doc/3745275]Коммерсантъ[/url]-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում: Աղբյուրը հիշեցնում է, որ իր դեմ քրեական գործի հարուցումից հետո, նա որոշել է վերադառնալ քաղաքականություն՝ դառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Կայքն ընդգծում է, որ նրանց հակամարտությունում լրացուցիչ ինտրիգ է մտցնում այն փաստը, որ Քոչարյանը համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը: «Նախ, ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել: Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Տասը տարի ես բավական պասիվ էի: Իմ տեսակետն էի արտահայտում սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չէի, բայց այլ ակտիվություն չէի ցուցաբերում: Այժմ ես շատ ավելի ակտիվ կարտահայտվեմ: Ես ներգրավված կլինեմ քաղաքական գործընթացներում: Ի՞նչ ձևաչափերով: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել ինչ-որ կուսակցության ակտիվ աջակցություն, կարող է լինել անձնավորված կամ ոչ անձնավորված»,- ասել է նա: Քոչարյանը նշել է, որ իր ուսերի հետևում ունի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում երկու նախագահական ժամկետ, որոնք եղել են հաջող արդյունքներով: «Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Ես այն տասը տարի չեմ փնտրել: Կարիերայի բոլոր հնարավոր բարձունքները ես վերցրել եմ: Այո, ես կուզենայի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», այլ ոչ «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում: Բայց հարցը կոնկրետ պաշտոն զբաղեցնելու ձգտումը չէ, այլ հստակ գիտակցումը, որ այժմ տեղի ունեցող իրադարձությունները պարզապես անընդունելի են երկրի համար: Դա բոլորովին այլ կերպ է քեզ մոտիվացնում: Մնալ անկյունում կանգնած և անտարբեր լինել տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ես դա ինձ պարզապես չէի ների»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր