211652_close_icon

Եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան

views-count4216 դիտում article-date 10:27 28-01-2019
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուրում» հրաժարվեց խոսել իր պաշտոնանկության մասին։ «Բավարար եմ համարում բանակում կատարվող փոփոխությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Մնացականյանը: Հարցին, թե արդյո՞ք իր համար հասկանալի եղավ իր պաշտոնանկությունը, Մնացականյանը պատասխանեց. «Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»: Դիտարկմանը, թե նեղացա՞ծ չէ նոր իշխանություններից, արձագանքեց. «Իհարկե ոչ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»: Հիշեցնենք, որ նա այժմ զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր