28010 դիտում
22:28 14-03-2017
Նիկոլ Փաշինյանը շպրտել է ՀՀԿ-ական կոնֆետները` Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ
Նիկոլ Փաշինյանը [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/1798212507165803]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրում է.
«Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այսօր Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը. Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց: Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը: Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը պատռում է մեր բուկլետները, մոտեցա եւ այս կապակցությամբ պարզաբանում պահանջեցի: Պարզաբանումներ չստանալով՝ Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ շպրտեցի ՀՀԿ-ական կոնֆետները եւ հանդես եկա հակահհկական, հակասերժսարգսյանական եւ հակաբեգլարյանական կոչերով: Եւ ժողովրդին կոչ արեցի չտրվել հանրապետական, բեգլարյանական կեղեքիչ կլանի շանտաժներին. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, Ելք կա՛»: Ժողովուրդը պատուհաններից ողջունում էր մեզ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
15620 դիտում
09:25 15-01-2019
ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ սենյակը ազատելուց հետո թողել է Սերժ Սարգսյանի նկարի պատի մեխը․ «Ժողովուրդ»
15182 դիտում
19:32 18-03-2017
LoveArmenia-ի լոգոյով կոնֆետները սննդամթերք չեն, այլ՝ քարոզչական նյութ. ԿԸՀ
Այս բաժնից
646 դիտում
23:58 08-05-2024
Կրեմլում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
538 դիտում
23:46 08-05-2024
Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ
664 դիտում
23:33 08-05-2024
Դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը․ Միքայել Բադալյան