211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:35 14-03-2017

Ֆրանսիան կողմ է կարգավորման ցանկացած մեթոդի, որը կողմերին զերծ կպահի բռնությունների նոր ալիքից. Շարպանտիե

Ֆրանսիան կողմ է Արցախի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանը նշեց, որ Ֆրանսիան կողմ է Արցախի խնդրի կարգավորման ցանկացած մեթոդի, որը հակամարտության կողմերին զերծ կպահի բռնությունների նոր ալիքից։ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց նաև, որ Մարտի 15-ից 30-ը աշխարհում նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը: Երևանում և մարզերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ ՀՀ արտգործնախարարության հովանու ներքո: «Տեղի կունենա նաև Gout de France միջոցառումը։ Երևանում միջոցառմանը կմասնակցեն 6 ռեստորաններ՝ առաջարկելով ֆրանսիական որակյալ ճաշացանկ։ Միջոցառմանը կմասնակցի նաև Ֆրանսիայի դեսպանատան ավագ խոհարարը, ում կօգնեն Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական և Գյումրիի Տիրամայր Հայաստանի վարժարանների սաները»,- հայտնեց դեսպանատան ներկայացուցիչը։ Հարցին, թե հայկական և ֆրանսիական ի՞նչ ճաշատեսակներ է սիրում, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց. «Ես շատ եմ սիրում հայկական սպասը, իսկ ֆրանսիական ուտելիքներից սիրում եմ բոլոր այն կերակրատեսակները, որոնք պատրաստվում են բադի մսով»։

Նմանատիպ նյութեր