3848 դիտում
14:12 22-06-2017
Ֆրանսիան պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. Banks.am
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասել է, որ ֆրանսիացի գործարարները Հայաստանի էներգետիկ ոլորտում պատրաստվում են իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնց մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին: Այս մասին դիվանագետն ասել է [url=http://www.banks.am/am/news/newsfeed/13999]Banks.am[/url]-ին:
«Ֆրանսիական խոշոր ընկերություններն այսօր ուսումնասիրում են իրենց հետաքրքրությունները ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Ներդրումային ամենաառաջադեմ ծրագրերը վերաբերում են էներգետիկայի ճյուղին և մոտակա ամիսներին պետք է հրապարակվեն: Ինչ վերաբերում է համալիր ծրագրերին, ապա այժմ ձեռնարկությունները վերլուծում են առևտրային հեռանկարները և իրենց երկարաժամկետ ներդրումների կայունությունը»,- հայտնել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
18:04 14-02-2017
Մոտ օրերս կավարտվեն ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
2863 դիտում
18:32 14-02-2017
Արցախյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին