Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնություններից. ՄԱԿ գերագույն վարչություն
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ Գերագույն կոմիսարի Վարչությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ այն հայտարարությունը, որում նշվում է երկրի կառավարության` «ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը» հակվածության մասին, ինչպես նաև կոչ է անում բողոքարարներին և իշխանություններին զերծ մնալ բռնություններից:
Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, վերջինս մասնավորապես նշել է. «Մենք կոչ են անում Հայաստանի կառավարությանը այնպես անել, որպեսզի տվյալ հակվածությունը իրականացվի ըստ այդ բողոքներին նրա պատասխանների, և մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնություններից»: