Նախագահի հետ պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման ևս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը։
Ի դեպ, հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը։ Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]