Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնելու է Բրյուսել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը մեկնելու է Բելգի, որտեղ հանդիպում կունենա ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եխ նախագահ Հերման Վան Ռամպուսի և ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ, որից հետո կողմերը հանդես կգան հայտարարությամբ:
Վրաստանի վարչապետը հանդիպումներ է ունենալու նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավար անձանց հետ և մասնակցելու է ՆԱՏՕ- Վրաստան հանձնաժողովի նիստին:
Պաշտոնական ճաշկերույթից հետո նախատեսված է Ղարիբաշվիլիի հարցազրույցը BBC-ի, FRANCE 24-ի, REUTERS-ի, EURONEWS-ի, WSJ-ի և LE MONDE-ի եթերում: